Երջանիկ խրճիթը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. էր։ Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում էին ու ծիծաղում:

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Ա՛յս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե՜յ, մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր համեմատությունները։
    մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:, նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում,
    մանկության պես ոսկի։
  2. Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։

շավիղ-  արահետ, 

մանուկ-երեխա

շքեղ-պերճ,

հարուստ-ունևոր,

չքանում- անհետանում

վերջալույսի— իրիկնամուտ

մարմանդ-հանդարտ,

  1. Տրված արահայտությունները գրի՛ր մեկ բառով․

թևին տալ-թռչել

ներս ընկնել-մտնել

լաց լինել-լացել

թիկն տալ-թիկնել

  1. Տեքստից դուրս գրի՛ր  ուրիշի ուղղակի խոսք արտահայտող նախադասությունները։

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

-Ա՛յս էլ որդուս բաժինը

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս

-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս

-Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան

  1. Առանձնացնել բացականչական և հարցական նախադասությունները․ դիտարկի՛ր դրանց իմաստային տարբերությունները և կետադրությունը։

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե՜յ, մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

  1. Նկարագրի՛ր խրճիթը։

Խրճիթը հին էր ։

  1. Բնութագրի՛ր տղային։
    Տղան աղքատ էր և գեղեցիկ։
  2. Առանձնացրո՛ւ տղայի ծնողներին բնութագրող հատվածները։ Մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում․ մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում։
  3. Պատմվածքի իմաստը արտահայտող ասացվածներ ընտրի՛ր։
    Տնից լավ տեղ չկա։
  4. Պատմվածքը համեմատի՛ր  Հ․ Թումանյանի <<Ամենից լավ տունը>>  բանաստեղծության հետ։

Ամենից լավ տունը նման է այս պատմվածքին, որովհետև նրանք երկուսն էլ գնում են իրենց տանից և հետո հետ են գալիս իրենց հին խրճիթը։

Գետակի վրա…

Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։
Վազող ջուր:
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։

Ուռենին շատ լաց էր լինում։

Բանաստեղծության մեջ ի՞նչ են խորհրդանշում ջրերը։

Ջրերը խորհրդանշում են երիտասարդ մարդուն։

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։

Որ այս աշխարհը երազ է և ամեն բան հավետ գալիս են ու գնում։

Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։

Երազ աշխարհ, ուրախ ջրեր, լացող ուռենի։

Ես կուզեի ապրել իմ պատկերացրած երազ աշխարհում։

Ես սիրում եմ նայել վարարող գետակի ուրախ ջրերին։

Մեր բակում լացող ուռենու ծառ ունենք։

Կետադրի’ր տեքստը

Հորթը և ոզնին

Մի օր, կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին։

Երբ չալ հորթը լիզեց ոզնուն՝ փուշը, ծակեց հորթի լեզուն։

Այն ժամանակ, ոզնին նրանց ասաց։ -Ինչ պատահի`, մի տար բերանդ։

Անվանի՛ր մեկ բառով։

Թռչունների խումբ -երամ

ձիերի խումբ-երամակ

միասին նույն օրը ծնված- երկվորյակ

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող  -երկկենցաղ 

ցողը ցուրտ ժամանակ -եղյամ

Կարդալու սրահ -գրադարան

երեկոյան ճաշ -ընթրիք

հատ-հատ ընտրված -հատընտիր

արգելք ոտքի տակ — խոչնդոտ

բարակ ճյուղ, շիվ -ոստուն

Գտի՛ր առաջին սյունակում գրված բառերի բացատրությունը և համարակալի՛ր հոմանիշ զույգերը։

Երփներանգ     1                                 ուժգին ցանկություն 4

արփի          2                                       տարբեր գույների 1

բորբ         3                                           շատ տաք, ջերմ 2

փափագ      4                                       նեխել, փչանալ 7

շամփուր     5                                       շփանալ, երես առնել 6

հղփանալ       6                                    խորովածի շիշ 5

բորբոսնել     7                                     ցերեկային լուսատու 3օ

Լրացրո’ւ բաց թողնված տառերը և վերնագի’ր: Տեքստից դո’ւրս գրիր այն բառերը, որոնց կարող ես հոմանիշներ կամ հականիշներ գրել:

Կեսօր էր: Եղնիկը մի քիչ զմրուխտ խոտ անուշ արեց, լողաց սառնորակ գետակում, ապա մտավ անտառ: Պառկեց զովասուն ծառերի ստվերում: Անտառի անդորրությունը ձանձրացրեց նրան: Հասակակից մեկը չկար, որ հետը խաղար և օգներ փարատելու

Հանկարծ արևի մի շող թափանցեց հովից օրօրվող ծառերի արանքից: Եղնիկը նստեց տեղից և փորձեց բռնել շողիկը: Բայց նա փախավ, և եղնիկը չկարողացավ որսալ նրան:

Եղնիկը թռչկոտում էր արևազօծ դաշտում, փորձում էր բռնել շողը: Իսկ շողն իր հերթին մերթ հպվում էր եղնիկին, մերթ արագորեն անհետանում:

Այսպես ամեն միջօրեի շողիկը գալիս և խաղում էր մատղաշ եղնիկի հետ:

զմրուխտ- կանաչ սառնորակ- տաք

զովասուն-հովասուն անդորր- աղմուկ

փարատել- ամոքել

մերթ- երբեմն

Առաջադրանքներ

Նախադասության մեջ ստորակետն այնպես դիր, որ ամեն անգամ նախադասության իմաստը փոխվի։

Աղջիկը հեքիաթ է կարդում, եղբոր համար չի նվագում։

Աղջիկը հեքիաթ է կարդում եղբոր համար, չի նվագում։

Ուզում եմ գնդակ խաղալ, քույրիկիս հետ տանը մնալ չեմ ուզում։

Ուզում եմ գնդակ խաղալ քույրիկիս հետ, տանը մնալ չեմ ուզում։

Գտի՛ր թաքնված բառը և գրի՛ր նրա մեջ կատարված փոփոխությունը։

երկրագունդ – երկիր
գնդաձև – գունդ
աղջնակ – աղջիկ
լրջախոհ – լուրջ

Գրի՛ր աղջիկների անուններ, որոնք նաև ծաղկի անուն են։

Մեկ բառով գրի՛ր

ձյունով պատված-ձյունապատ

շատ խոսող-շատախոս

աստղերով զարդարված-աստղազարդ

արագ վազող-արագավազ

վարդի գույն ունեցող-վարդագույն

բարի սիրտ ունեցող-բարեսիրտ

Բառակապակցություններն ի՞նչ հարցին պատասխանող բառերով լրացրո՛ւ։

Աստղերի նման փայլուն- նկար

արևի նման տաք- կրակ

ձյան նման սառը-ջուր

ժայռի պես ամուր-քար

ծաղկի պես քնքուշ- թիթեռ

ջրի պես հոսող-

իմ ուսումնական աշունը

Մենք աշնանային արձակուրդներին ընտանիքով, գնացքով գնացել էինք Գյումրի։ Ես առաջին անգամ էի գնացքով ճանապարհորդում։ Շատ գեղեցիկ էր և հետաքրքիր։ Ամբողջ ճանապարհին ես պատուհանից նայում էի սարերին, դաշտերին ու գետերին։ Գեղեցիկ էր աշունը Գյումրիում։ Մենք մի ամբողջ օր շրջել ենք Գյումրու փողոցներով և վայելել աշունը։ Եղանք նաև << Յոթ Վերք>> եկեղեցում։

Մայրենի

Ինձ դուր եկավ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի, Հյուսիսային դպրոց, 5․2 դասարանի աշակերտ Սերգեյ Պողոսյանի ներկայացրածը՝ <<25 հետաքրքիր փաստ Կոմիտաս Վարդապետի կյանքից>>։Շատ բովանդակալից էր ներկայացված։

Այս տեսանյութից ես սովորեցի՝

ժողովրդական երգերի նրա առաջին՝ «Շար Ակնա ժողովրդական երգերի» հավաքածուն ներառում էր սիրային, հարսանեկան, օրորոցային ու պարային 25 երգ։ Էջմիածնի պահպանողական հոգևորականները չէին թաքցնում իրենց դժգոհությունը, հալածում էին Կոմիտասին և հեգնանքով անվանում «սեր երգող քահանա»։Երբ Սողոմոնը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը: Մի օր դաշտում քայլելիս լսում է էշի զռոցը: Անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել ու հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

Մայրենի

 Բառերը գրի’ր իրենց տեղերում :                                    

                       հորթ , հորդ                                                       

Այսօր հորդ     անձրև եկավ:                             

Կովի ձագուկին ասում ենք հորթ, :

               այտ, այդ

Ես համբուրեցի տատիկիս այտը:

Ես մի նկար նկարեցի: 

Այդ  նկարը նվիրեցի մայրիկիս:  

2. Իմաստով մոտ բառերը նույն գույնով ներկիր։

ճախրել  1         փոթորիկ     4                               

  սանդուղք 2       ձի       6                                          

մարտ 3              աստիճան    2                 

մրրիկ    4           հանդարտ     8                   

զվարթ 5              սառը 7                                            

նժույգ 6               թռչել   1                                           

պաղ  7               կատար  9                                       

մեղմ      8           աշխույժ   5                         

գագաթ  9          պատերազմ      3                            

Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կիմանաս դելֆինների սովորության մասին:

Գիտնականները պարզել են, որ դելֆիններն այդ գիտակցաբար

չեն անում։

Նրանք օգնում են մարդկանց մնալու ջրի վրա և հրում են դեպի ափ։

Կան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են դելֆինները փրկում խեղդվոդ մարդկանց։

Ուղղակի նրանք իրոք սիրում են հրել զանազան առարկաներ։

Չնայած այս ամենին՝ հայտնի է, թե դելֆինները որքան են սիրում մարդկանց և ատում շնաձկներին։

Կան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են դելֆինները փրկում խեղդվոդ մարդկանց։ Նրանք օգնում են մարդկանց մնալու ջրի վրա և հրում են դեպի ափ։ Կան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են դելֆինները փրկում խեղդվոդ մարդկանց։ Գիտնականները պարզել են, որ դելֆիններն այդ գիտակցաբար չեն անում։ Ուղղակի նրանք իրոք սիրում են հրել զանազան առարկաներ։

Գրիր հարցերի պատասխանները.

Ինչպիսի՞ նապաստակն է ցատկոտում։

Վայրի նապաստակն է ցատկոտում:

Նապաստակը ե՞րբ է ցատկոտում։

Նապաստակը է ցատկոտում երբ որսորդը փորձում է կրակել։

Նապաստակը ինչի՞ հետ է ցատկոտում։

Նապաստակը գազարի հետ է ցատկոտում։

Նապաստակը որտե՞ղ է ցատկոտում։

Նապաստակ անտառում է ցատկոտում։

Նապաստակը ինչպե՞ս է ցատկոտում։

Նապաստակը երկու հետևի թաթերով ցատկոտում է։

Նախադասությունները լրացրո՛ւ հնարավորին չափ շատ բառերով.

Անձրևը կտրվել է և ես շարունակում եմ ճանապարհը։

Երկինքը մաքուր է և շատ պարզ։

Արևը փայլում է պայծառ երկնքում։

Օրը տաք է և ես պատրաստվում եմ դուրս գալ զբոսանքի։

Բակը գեղեցիկ է գույնզգույն ծաղիկներով։

Ծառերը ծաղկել են և անուշ բույրով են բուրում։

Ծաղիկները բացվել են մեր բակում։

Բակը կանաչել է և շատ գեղեցիկ է։

Երեխաներն աղմկում են բակում խաղալիս։

Մայրենի

Մեկ բառով գրի՛ր.

Զվարթ ձայն ունեցող- երգիչ

Լրագիր վաճառող- լրագրավաճառ

Զվարճություն սիրող-զվարճասեր

Գիրք վաճառող-գրքավաճառ

Ժպտուն երես ունեցող- ժպտերես

Հաց վաճառող -հացավաճառ

Միս վաճառող-մսավաճառ

Մեկ բառով կամ բառակապակցությամբ բացատրիր.

Ման գալ- զբոսնել

Հոգին ուտել- նեռվաինացնել

Խելքից պակաս- անխելք

Խելքը գլուխը հավաքել-խելքովանալ

Գլխի ընկնել-հասկանալ

Խոսքը մեր մեջ մնա- գաղտնի մնալ

Սիրտը փորն ընկնել-վախենալ

Գլուխ կոտրել-

Շարունակիր այսպես.

Արջը ձմռանը քուն է մտնում:

Արջերը ձմռանը քուն են մտնում:

Դելֆինը փրկում է խեղդվող մարդուն:

Դելֆինները փրկում են խեղդվող մարդկանց։

Ոչ մեծ նավը երբեմն ավելի լավ է դիմանում փոթորկին, քան խոշոր նավը:

Ոչ մեծ նավերը երբեմն ավելի լավ են դիմանում փոթորիկներին, քան խոշոր նավերը։

Կետը կաթնասուն կենդանի է:

Կետերը կաթնասուն կենդանիներ են։

Առյուծը կուշտ լինելիս կենդանիների վրա չի հարձակվում:

Առյուծները կուշտ լինելիս կենդանիների վրա չեն հարձակվում։

Պատմությունը կարդա՛.

Երկար ժամանակ հանելուկ էր մնացել այն բանը, թե ինչու են փոքրիկ ձկները մտնում գրենլանդական շնաձկների բերանները։ Վերջերս պարզեցին, որ այդ շնաձկների աչքերը լույս են տալիս։ Դրանով էլ նրանք խեղճ ձկնիկներին հրապուրում են։

Advertisementsabout:blankREPORT THIS AD

Պատմի՛ր այն մասին, թե ինչու է փոքրիկ ձուկը մտնում շնաձկան բերանը։

Երկար ժամանակ հանելուկ էր մնացել այն բանը, թե ինչո՞ւ է փոքրիկ ձուկը մտնում գրենլանդական շնաձկան բերանը։

Վերջերս պարզեցին, որ այդ շնաձկան աչքերը լույս են տալիս։ Դրանով էլ նա խեղճ ձկանը հրապուրում է:

Ստացված պատմությունը կարդա՛։ Ի՞նչ փոփոխություններ կատարվեցին, գրի՛ր, օրինակ՝ է-են, ձուկը-ձկները։

շնաձկների- շնաձկան

ձկներին- ձկանը

Մայրենի

Գծիկի փոխարեն տեղադրի՛ր ձայնավոր հնչյուններ և յուրաքանչյուր տարբերակում ստացի՛ր երեքական բառ։

Ս-ր սար, սուր, սեր

Թ-փ թուփ, թափ, թոփ

Ծ-ռ ծուռ, ծառ, ծոռ

Թ-ք թոք, թեք, թաք

Լ-ր լար, ուր, լոր

Գծիկի փոխարեն բաղաձայն հնչյուններ տեղադրի՛ր և բառեր ստացի՛ր։

Խա-, թու-, -եր, -ող,  -առ, -ույր խակ; թուր, գեր, հող, բառ, քույր։

Գրի՛ր բառեր, որոնց մեջ երեք ձայնավոր հնչյուն կա։

Օրինակ՝ ապակի։ բաղաձայն, հայարեն, ավարտվում,

Գրի՛ր բառեր, որոնք սկսվում և ավարտվում են ձայնավոր հնչյուններով։

արի, Իրինա, Արա,

Գրի՛ր բառեր, որոնք սկսվում և ավարտվում են բաղաձայն հնչյուններով։

գնդակ, մարդ, վարդ, սառույց, գիրք։

Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա տրված բառերում։

եղջերու, երամ, երազանք, տերևաթափ, կարևոր, բարև, թեթև։

եղջերու 6 հնչյուն, 6 տառ

երամ 4 հնչյուն 4 տառ

երազանք 7 հնչյուն, 7 տառ

տերևաթափ 9 հնչյուն, 8 տառ

կարևոր 7 հնչյուն, 6տառ

բարև 5 հնչյուն, 4 տառ

թեթև 5 հնչյուն, 4 տառ

Գտի՛ր թաքնված բառարմատը։

ծաղկեփունջ, գարեհաց, բարեհամբույր, մրգահյութ։

ծաղիկ և փունջ, գարի և հաց, բարի և համբույր, միրգ և հյութ

Ես

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

  1. Կարդա’ պատմվածքը և դո’ւրս գրիր հականիշները: Այո/ոչ, թարս/շիտակ, սև/սպիտակ, բարձր/ցածր, լույս/խավար, հեռու/մոտիկ, տաք/սառը։
  2. Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ: Ըստ հեքիաթի ամենա կարևոր բառը <<Ես>>-ն է։
  3. Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում: Երևի <<ոչ>> ասելիս գլուխը ձախ ու աջ էր տարուբերվում։ Այդպես կլոր էր զգացվում։
  4. Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել: Ես մտածում եմ, որ առաջին բառերը եղել են մամա/պապա։
  5. Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրի’ր նրանց։ Կարծում եմ շշուկով արտասանողները համեստ էին, իսկ լացով ասողները շատ տխուր էին։
  6. Գրի’ր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին: Սիրո՞ւմ էիք փոքր ժամանակ մուլտֆիլմ դիտել։
  7. Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ: Նրանք սկսեցին իրար հետ խոսել, երբ մի մարդ հորինեց եկրորդ բառը, և հետո մյուսները հորինեցին մնացած բոլոր բառերը։
  8.  Ի՞նչ բան է այս աշխարհը․ շարադրի՛ր մտքերդ այս հարցի շուրջ։ Այս աշխարհը ապրելու համար մի վայր է, որտեղ ապրում են կենդանական աշխարհը ու մարդիկ։