Արատես

Մենք ընկեր Անիի, ընկեր Սոնաի և ընկեր Արմինեի հետ ապրիլի 28-ին գնացել էինք 3 օր Արատես։ Այդ օրը առավոտ Սուրբ Երրորդություն եկեղեցում հաղորդություն ստացանք և գնացինք։

Ճանապարհին կանգ առանք Արփայի հովտում, նախաճաշեցինք և շարունակեցինք ճանապարհը:

հասանք Արատես մեր իրերը տեղավորեցինք, հանգստացանք և սկսվեց մեր հավես օրերը։ Առավոտյան մենք գնացինք Արատեսի վանքը աղոթք արեցինք։ Մենք վազում ու նախավորժանք էինք անում բնության գրկում։ ՈՒնենում էինք աշխատանք մեղվանոցում, ես երբևիցե չէի եղել մեղվի փեթակին այդքան մոտ, ճիշտ է մենք հատուկ հագուստ էինք հագել բայց մեղուն ինձ կծեց։

Մենք երգում ու պարում էինք շրջան կազմած, խաղեր էինք խաղում, բատմիտոն էինք խաղում։ Մենք զբաղվում էինք բնության մաքրությամբ, մենք վերցրել էինք մեզ հետ աղբի տոպրակներ և մեկանգամյա ձեռնոցներ որպիսի հավաքենք գետնին թափված աղբը։ Քնում էինք քնապարկերի մեջ, ես առաջին անգամ եմ ունեցել նման ճամփորդություն։Ինձ շատ է դուր եկել Արատեսը իր գեղեցիկ բնությամբ։

Մենք գնացել էինք Սուրբ Կարապետ եկեղեցի

կանգ էինք առել նաև Վեդի գետում, ես այնտեղ նանա էի հավաքել

Ես շատ ուրախ եմ որ ունեցա նման ճանապարհորդություն։ Մեր այս ճամբարը հայրենագիտական էր քանի որ մենք եղանք մեր հայրենիքի հնագույն եկեղեցիներում։