Հետևյալ նախադասությունները դարձրեք հարցական։

1. He dresses after washing his hands and face. Does he dress after washing his hands and face?

2. She goes to the cinema every Saturday. Does she go to the cinema every Saturday?

3. We travel (ճամփորդում ենք) every summer. Does we travel (ճամփորդում ենք) every summer?

4. Lilit plays the piano well. Does Lilit play the piano well?

5. I study French. Do I study French?

Աղբյուր

ՀովհաննեսԹումանյան

Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բըխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստծուն։

Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գըլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։

Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը
Ջրի նման երկարի՜…»

Հարցերևառաջադրանքներ

  1. Դու՛րս գրիր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Տոթակեզ – շատ տաք, այրող, կիզիչ

Գուշ – աղբյուրի առջև դրած փայտե տաշտ, որի մեջ հավաքվում է ջուրը։

Պախրա – մայր այծ

  • Աղբյուրը որտե՞ղից էր բխում: Աղբյուրը բխում էր ծառի տակից։
  • Ինչպիսի՞ն էր աղբյուրը: Աղբյուրը սառնորակ էր։
  • Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողը, նկարի՛ր ու վերնագրի՛ր:

Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստծուն։

  • Փորձի՛ր բացատրել այս հատվածը:
    «Քո շինողի օր-կյանքը
    Ջրի նման երկարի՜…» Թող քո կյանքը երկա՜ր լինի, ոնց ջուրը։
  • Քո տատիկներից կամ պապիկներից հարցրու , թե ինչ օրհնանքներ գիտեն և գրի’ր քո բլոգում(կարող ես նաև ձայնագրել կամ տեսագրել  նրանց և նյութը տեղադրել): Կանաչ ճանապարհ։ Ծլես, ծաղկես, զորանաս։ Մատդ երբեք փուշ չմտնի։ Կյանքդ ջրի նման երկար լինի։

Put the follwing verbs in the present tense

  1. Aram (to like) to read a book. Aram likes to read a book.
  2. I (to go) in for basketball . I go in for basketball.
  3. You (to speak) English very well. You speak English very well.
  4. We (to go) for a walk every evening. We go for a walk every evening.
  5. She (to know) three languages. She knows three languages.
  6. They (to swim) in the swimming-pool every Sunday . They swim in the swimming-pool every Sunday .
  7. On Saturday I usually (to visit) my grandparents. On Saturday I usually visit my grandparents.

Այց Հովհաննես Թումանյանի թատրոն

Այսօր մենք դասարանով գնացինք Հովհաննես Թումանյանի թատրոն։ Թատրոնում մենք դիտեցինք երեք ներկայացում՝ <<Գելը>>,<<Հիմարն ու խելոքը>> ու <<Սուտասանը>>։Ինձ շատ դուր եկավ ներկայացումը։ Ներկայացման ժամանակ ընդմիջումներ էին լինում։ Շատ հետաքրքիր ու հավես օր ունեցանք։

Возможно, это изображение (2 человека, ребенок, люди сидят, люди стоят и в помещении)

Թումանյան պապիկի մասին

Թումանյան պապիկի մասին.
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում[5]։ թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում , այնուհետև սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում]։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ Սովորել է նաև  Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով կիսատ թողնելով ուսումըաշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում։&nbsp;Թումանյանն աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։ 1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է&nbsp;«Վերնատուն»&nbsp;գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը,&nbsp;Դերենիկ Դեմիրճյանը,&nbsp;Լևոն Շանթը,&nbsp;Ղազարոս Աղայանը,&nbsp;Ավետիք Իսահակյանը,&nbsp;Նիկոլ Աղբալյանը&nbsp;և ուրիշներ։ Հովհաննես Թումանյանի հայրը Տեր-Թադևոսը շատ կարևոր դեր է ունեցել որդու կյանքում: Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել․
«Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական, բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող»]։

Թումանյանի մայրը` գործնական ու հաշվետես է եղել։ Հայրը գոհ ու հպարտ է զգացել, որ ուներ բանաստեղծ որդի, իսկ մայրը դժգոհ է եղել որդու զբաղմունքից, որը նրա համար չէր ապահովում բարեկեցիկ կյանք։ Թումանյանի մայրը, լինելով եռանդուն, ավյունով ու կյանքով լի գեղջկուհի, ամբողջ տնտեսությունը վարել է գրեթե մենակ։ Բանաստեղծն այսպես է բնութագրել մորը․
«Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալը, մանավանդ լավ մայր․ մայրը ամեն ինչ է։ Իմ մայրը սարի պախրա էր, եղջերու․․․ շատ գեղեցիկ, զարմանալի առողջ և տաք սրտի տեր․․․ և ինչ որ սարի բան կա իմ մեջ՝ նրանիցն է»

տասնինը տարեկան հասակում Թումանյանն ամուսնացել է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ[47]։ Նրանք ունեցել են 10 երեխա՝ Մուշեղ, Աշխեն, Նվարդ, Արտավազդ, Համլիկ, Անուշ, Արփենիկ, Արեգ, Սեդա, Թամար:

Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Թումանյան պապիկը ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր) լույս տեսնելուց հետո։
Թումանյան պապիկի լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր ստեղծագործությունների մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։
Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը։
Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր։ Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը,:
Թումանյան պապիկի շատ ստեղծագործություններով ստեղծվել են նաև հետաքրքիր մուլտֆիլմեր, որոնք բոլորս էլ շատ ենք սիրում:

Հովհաննես Թումանյանը մահացել է 54 տարեկանում:

Մեր կրթահամալիրում Թումանյանական օրերը շարունակվում են և մենք ընթերցում, ուսումնասիրում, քննարկում ենք սիրելի բանաստեղծի ստեղծագործությունները:

Ձախորդ Փանոսը

Հովհաննես Թումանյան

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։
Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։
Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։
Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։
Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։
Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։
– Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։
– Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձի՛ր բացատրել:

գործը ձախ գնալ –  գործը ձախողել
միտք անել – մտածել
ձենի վրա վեր են կենում – ձայն են լսում
տակն անել – վախենալ
ճամփան ծռել – ճանապարհից շեղվել
քեֆի տաք ժամանակն է – ամենաակտիվ պահը
վրա տալ – հարձակվել
մթան հետ – մթին
գլուխը քարը – ինչ լինում է, թող լինի
դես Փանոս, դեն Փանոս – այսեղ Փանոս, այնտեղ Փանոս

  • Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:

Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում :
Շատ է քաշում, թե՝ քիչ էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը :
Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս :
Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում :

  • Ա և Բ շարքերում գտի՛ր հոմանիշ բառազույգեր:

Ա. Ժամ, տկլոր, վճռել, պսակվել, եղբայր   

Բ. Որոշել, ախպեր, ամուսնանալ, եկեղեցի, մերկ

ժամ – եկեղեցի, տկլոր – մերկ, վճռել – որոշել, պսակվել – ամուսնանալ, եղբայր – ախպեր

  • Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր:

Ա՛յ Փանոս ի՞նչու ես այդքան ձախորդ։ Դու պետք է շատ կարդաս, շատ բաներ սովորես, որ խելացի մարդ դառնաս և ձախորդություններից հեռու մնաս։