Կիսամյակային ամփոփիչ ստուգում

176. Գործողություն ցույց տվող բառերը (բայերը) դարձրո՛ւ ո՞վկամ ի՞նչ հարցին պատասխանող, առարկա ցույց տվող բառեր (գոյականներ):

Օրինակ՝
լուծել — լուծույթ, լուծում

սպասել — սպասավոր, սպասյակ, սպասուհի, սպասում:

            Իշխել, բժշկել, բացել, ուսուցանել, ճեղքել, պահել, հյուսել, բանել, գրել, գործել,    զգալ, հարցնել:

Իշխել- իշխան

բժշկել- բժիշկ

բացել- բացատ

ուսուցանել- ուսուցում

ճեղքել-ճեղք

պահել-պահոց, պահարան

հյուսել-հյուս, հյուսվածք

բանել-բանավոր

գրել- գիր, գրող, գրիչ

գործել-գործիք, գործարան

զգալ- զգայարան

հարցնել- հարցական, հարց

177. Ինչպիսի՞ հարցին պատասխանող, հատկանիշ ցույց տվող բառերից (ածականներից) կազմի´ր գոյականներ (ի՞նչ հարցին պատախանող բառեր):

Օրինակ՝
տաք — տաքություն:

            Քաջ, մեծ, գեղեցիկ, հատուկ, հասարակ, հարմար, դեղին, գունատ, հնչեղ,շքեղ,   պերճ, խեղճ, տկար:

քաջ-քաջություն

մեծ- մեծություն

գեղեցիկ- գեղեցկություն

հատուկ- հատկություն

հասարակ-հասարակություն

հարմար-հարմարություն

դեղին-դեղնություն

գունատ-գունատություն

հնչեղ-հնչեղություն

շքեղ- շքեղություն

պերճ -պերճություն

խեղճ-խեղճություն

տկար-տկարություն

178. Կետերը փոխարինի´ր փակագծում տրված բառից կազմված համապատասխան գոյականով:

Ֆրանսիացի Լյուդովիկոս 14-րդ թագավորը կենդանիների նկատմամբ հատուկ վերաբերմունք ուներ: Նա ցանկանում էր իր պալատական այգում հետաքրքիր գազանանոց ստեղծել: ճարտարապետը բոլոր կենդանիների վանդակները հովհարաձև տեղավորեց փոքր տարածության վրա, որ այցելուն մի կետից կարողանա տեսնել բոլոր կենդանիներին: Հետագայում ուրիշներն էլ ընդօրինակեցին վանդակների այդպիսի դասավորվածությունը:

Գոյականի տեսակները

179. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը  գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:
Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

Ա խմբում գրված է փոքրատառ, քանի որ հասարագ գոյականներ են

Բ խմբում գրված է մեծատառով, քանի որ հատուկ գոյականներ են

18O. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկՊատասխանդ պատճառաբանիր:

Հիշ՛ի՛ր

Բառերն ըստ իմաստի բաժանվում են տարբեր խմբերի:
Առարկա ցույց  տրվող բառերը կոչվում են գոյական, առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը՝ ածական, գործողություն ցույց տվող բառերը՝ բայ, գործողության հատկանիշ ցույց տվող բառերը՝ մակբայ և այլն:
Հայերենում կա տասը խոսքի մաս՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն և վերաբերական:

Ահմեդի ուղտը

Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ:
Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին:
Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:
Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ:
Մի պառավ կին պատահեց նրան գյուղի ծայրին:
-Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել: Է՛սպես- է ՛սպես մի ուղտ:
-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը.- իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, ման կուգամ, չեմ գտնի, քո ուղտը աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ աքլորս ման գանք գտնենք, հետո քո ուղտը:
Ահմեդը գլուխը շարժելով մտավ գյուղը, ուղտերը պահ տվավ գյուղի տանուտերին ու ինքը գնաց կորուստը փնտրելու:
Գյուղից դուրս տեսավ մի մարդ, պարկով ցորենը դրել է գետնին, պարկի մի կողքը պատռվել է, ցորենը բուռ-բուռ թափվել է ճամփի երկայնքով. խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետինն է քրքրում, հողը մաղմղում:
-Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:
-Ես գլուխս եմ մոլորել, նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, ասեղս, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդ աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:
«Խենթ են էս մարդիկը»,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:
Ում որ դիմեց, նույն պատասխանն էր ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք:
Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ. մի ծառի տակ նստավ, գլուխն առավ ափերի մեջ տխուր-տխուր միտք էր անումքունը վրա հասավ, և հոգնաբեկ Ահմեդը աչքերը գոցեց. քունն ու երազ տեսնելը մեկ եղավ. տեսավ, որ իր մայրն եկավ, Ահմեդի գլուխը շոյեց ու ասաց.
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:
Ահմեդը զարթնեց և վազեց պառավի մոտ:
-Նանի, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը:
-Չէ՛, որդի, չէ՛:
-Արի՛, միասին փնտրենք,- ասաց Ահմեդը:
Եվ երկուսով ընկան գյուղի երդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում էին կորած աքլորը. հանկարծ պառավը սրտապատառ գոչեց.
-Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:
Ահմեդը վազեց դեպի աքլորը, սա էլ վախեցած թևերը թափ տալով վազեց դեպի դաշտերը. Ահմեդը հետևից, աքլորը առջեւից, աքլորը վազելով, Ահմեդն էլ հետեւից վազելով, վազելով…հանկարծ մեկ էլ աչքի առջևը- իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ էր անում: Ահմեդի ուրախությանը չափ սահման չկար. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը- խնդումերես մտավ գյուղ:

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր (առանձնացրո՛ւ արմատները և հոդակապը) բարդ բառերը։

Օրինակ՝ խնդումերես-խնդում+երես

2․ Բացատրի՛ր տեքստում ընգծված արտահայտությունները։

3․ Տեքստից դո՛ւրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր։

4. Յուրաքանչյուր բառի դիմաց նրան տրվող հարցը գրի՛ր։

Օրինակ՝ վազել-ի՞նչ անել

Ահմեդը-

գնում էր-

ուղտ-

քաղաք-

սաստիկ-

աքլոր-

կտրիճ-

մայրը-

վազել-

գյուղ-

լցնել-

երևալ-

5. Տեքստում գտի՛ր հետևյալ բառերի հոմանիշները և գրի՛ր բառերի դիմաց։

բարկացած, ջղայնացած-

հյուսած թոկ՝ պարան, ուղտի սանձափոկ-

հով-

շվաք-

քաջ-

որոնել, ման գալ-

դժգոհել, տրտնջալ-

ուժգին-

արթնանալ-

6. Տեքստից դո՛ւրս գրիր դարձվածքները և բացատրի՛ր։

7. Դո՛ւրս գրիր երկուական պատմողական և հարցական նախադասություն։

8.Բացատրի՛ր հետևյալ միտքը․

«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:

9․ Երեք նախադասությամբ բնութագրի՛ր Ահմեդին։

10․ Առակը պատմի՛ր հերոսներից մեկի անունից։

Բառի կազմությունը

81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:

Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:

 Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:

Ա խմբի բառերը պարզ բառեր ն, իսկ »բ խմբինը բարդ և ածանցավոր։

82. Տրված բառերը բաժանի´ր երկու խմբի (տե´ս  81-րդ վարժությունը):
Ուրախություն, նկար, գլուխ, փետրագնդակ, հինգ, ուրախ, նորություն, փետուր, շյուղ, երկմտություն,շաբաթական, գրպան, քաղաք, օրացույց, գլխակորույս, անուն:

Ուրախություն, փետրագնդակ, նորություն,երկմտություն,շաբաթական,գլխակորույս, օրացույց։

Նկար, գլուխ,հինգ,ուրախ,փետուր, շյուղ, գրպան,քաղաք, անուն։

83. Ի՛նքդ անվանիր 81-րդ վարժության բառերի շարքերը (ընդհանուր անուններ գտի´ր բառաշարքի համար) և տրված նախադասությունները լրացրո´ւ:

Ա խմբու պարզ բառեր են, որովհետև չունեն ածանց և մի բառից են կազմված :

Բ խմբում բարդ և ածանցավոր բառեր են, որովհետև ունեն ածանց և  կազմված են 2 բառից       :

84. Ուշադրությո´ւն դարձրու բառերին և պարզի´ր, թե ի՞նչ է  նշանակում բաղ:

Բաղադրել — կցել, կից դնել:
Բաղադրյալ — միասին, կից դրված:
Բաղաձայն — հնչյուն, որ կցվում է, միանում է ձայնավորներին:
Բաղդատել — համեմատել (իրար կողքի դնել):
Բաղկանալ — մասերից կազմված լինել:

Ուղղագրություն և ուղղախոսություն

118. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչպե՞ս է կարդացվում ընդգծված սկզբնատառ ե-ն:

Երևան, երազ, եկեղեցի, ելակ, երգ, երկինք, երդում, եզակի, երակ:

Կարդացվում է ե։

119. Տրված նախադասություններում գտի´ր այն բառերը, որոնց սկզբնատառ ե-ն կարդացվում է է:

Ձեր հարևանի որդին եմ:
Այդ թիմի մարզիկների՞ց ես:
Մենք լավ ընկերներ ենք:
Արդեն մեծ տղաներ եք:
Իմ բարեկամներն են:

եմ, ես, ենք, եք, են

120. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչպե՞ս են  կարդացվում ընդգծված ե տառերը:

Լեռնային, գերազանց, դերասան, բերանբաց, մեղավոր, տարեկան, ջրաներկ, Նարե,համերգ,-կարդացվում է է

ծովեզր, տասներեք, քառասուներկու, ապերջանիկ, աներևակայելի, աներևույթ — կարդացվում է ե:

մեներգ- առաջին ե-ն կարդացվում է է, իսկ երկրորդը ե

121. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ի՞նչ տառով է արտահայտվում բառասկզբի օ հնչյունը:

Օգտակար, օ թյակ, օ թևան, օ րական, օ ղակաձև, օ տար, օ րենք, օ րինակ, ով, ովքեր:

122. Կարդա´բառերը և պարզի´ր, թե ո՞ր դեպքում ինչպե՞ս է կարդացվում ընդգծված ո տառը:

Ա. Ոտք, որոշում, որկրամոլ, որոտալ, որակ, ոգևորել, ոգևորություն: կարդացվում է վո
Բ. Կարոտ, հեռավոր, բաճկոն, արոտ, հորդ, հովազ, ուղևոր, բարձրորակ, արագոտն, հայորդի, պարզորոշ, բազմոտանի, առողջ: կարդացվում է օ

Օձի մասին

Օձեր

Տարբեր տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5 սանտիմետրից 12 մետր է, զանգվածը՝ 5 գ-ից 200 կգ, կյանքի տևողությունը՝ 8-40 տարի։
Oձերի գլխի կառուցվածքը
Տարբեր տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5 սանտիմետրից 12 մետր է, զանգվածը՝ 5 գ-ից 200 կգ, կյանքի տևողությունը՝ 8-40 տարի։

Գանգի ոսկորները միացած են շարժուն ձևով, իսկ ստորին ծնոտի աջ ու ձախ աղեղները՝ ձգվող կապաններով, ինչն ապահովում է օձերի բերանի լայն բացվածքը և նրանց թույլ է տալիս առանց ծամելու մանրացնել և կուլ տալ բավական խոշոր կենդանիներ։ Ատամները շատ սուր են, կեռանման, հետ ծռված։ Ողերն ու կողերը բազմաթիվ են, գրեթե միանման։ Կրծքավանդակ չունեն։ Զուրկ են վերջույթներից, միայն որոշ տեսակախմբերում պահպանված են հետին վերջույթների մնացորդներ, որոնք որոշ տեսակների մոտ արտահայտված են նաև հետանցքի կողքերում գտնվող զույգ ճանկերի տեսքով։ Օձերի թոքերը զարգացած են անհամաչափ. աջը սովորաբար ուժեղ է զարգացած և զբաղեցնում է մարմնի առջևի 2/3 հատվածը։ Շնչառությունը կատարվում է մարմնի բոլոր մկանների կծկումների շնորհիվ։ Անհանգստության ժամանակ առաջացող խորը շնչառումն ուղեկցվում է յուրահատուկ ֆշշոցով։ Արտաքին ականջ չունեն. լսողությունը գրեթե զարգացած չէ, տեսողությունը զարգացած է համեմատաբար լավ։ Հիմնական զգայարանը վերին ծնոտի առջևի մասում տեղադրված յակոբսոնյան օրգանն է. օդում և առարկաների վրա առկա քիմիական միացությունների մոլեկուլները լեզվով հավաքելով՝ փոխանցում է յակոբսոնյան օրգանների մակերեսին, որի միջոցով տարբերակում է նյութերի ծանոթ և անծանոթ լինելը։ Սնվում է բացառապես կենդանական ծագման կերով, այդ թվում՝ լեշերով։

Գանգի ոսկորները միացած են շարժուն ձևով, իսկ ստորին ծնոտի աջ ու ձախ աղեղները՝ ձգվող կապաններով, ինչն ապահովում է օձերի բերանի լայն բացվածքը և նրանց թույլ է տալիս առանց ծամելու մանրացնել և կուլ տալ բավական խոշոր կենդանիներ։ Ատամները շատ սուր են, կեռանման, հետ ծռված։ Ողերն ու կողերը բազմաթիվ են, գրեթե միանման։ Կրծքավանդակ չունեն։ Զուրկ են վերջույթներից, միայն որոշ տեսակախմբերում պահպանված են հետին վերջույթների մնացորդներ, որոնք որոշ տեսակների մոտ արտահայտված են նաև հետանցքի կողքերում գտնվող զույգ ճանկերի տեսքով։ Օձերի թոքերը զարգացած են անհամաչափ. աջը սովորաբար ուժեղ է զարգացած և զբաղեցնում է մարմնի առջևի 2/3 հատվածը։ Շնչառությունը կատարվում է մարմնի բոլոր մկանների կծկումների շնորհիվ։ Անհանգստության ժամանակ առաջացող խորը շնչառումն ուղեկցվում է յուրահատուկ ֆշշոցով։ Արտաքին ականջ չունեն. լսողությունը գրեթե զարգացած չէ, տեսողությունը զարգացած է համեմատաբար լավ։ Հիմնական զգայարանը վերին ծնոտի առջևի մասում տեղադրված յակոբսոնյան օրգանն է. օդում և առարկաների վրա առկա քիմիական միացությունների մոլեկուլները լեզվով հավաքելով՝ փոխանցում է յակոբսոնյան օրգանների մակերեսին, որի միջոցով տարբերակում է նյութերի ծանոթ և անծանոթ լինելը։ Սնվում է բացառապես կենդանական ծագման կերով, այդ թվում՝ լեշերով։

Տարածվածություն
Օձերը տարածված են երկրագնդի բոլոր անկյուններում, բայց տեսակների բազմազանությամբ շատ են հատկապես արևադարձային երկրներում։ Հայաստանում հիմնական մասն ապրում է նախալեռնային կիսաանապատների, տափաստանների (արևմտյան վիշապիկ, դեղնափոր, բազմագույն սահնօձեր, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, գյուրզա և այլն), որոշ տեսակներ (պղնձօձ, Դարևսկու և տափաստանային իժեր)՝ անտառային և մերձալպյան գոտիների քարքարոտ զառիվայրերում, ժայռերում, քարակույտերում և այլուր։

Կենսակերպ
Օձերը վարում են ցամաքային, կիսաջրային, ծովային, ծառաբնակ և ստորգետնյա կենսակերպ։ Ունեն ճկուն, վերջավորություններից զուրկ մարմին, որը մերթ պարանի պես ոլորվում է, մերթ անսպասելի ուժով ուղղվում է և գետնին գալարվելով սողում։ Տարբեր տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5 սմ-12 մ է, զանգվածը՝ 5գ-200 կգ, կյանքի տևողությունը՝ 8-40 տարի։

Բազմացում
Բազմանում է ձվադրությամբ, ձվակենդանածնությամբ կամ կենդանածնությամբ (2-100 ձու)։ Ձվերը ծածկված են փափուկ թաղանթով։ Թունավոր տեսակների թույնն օգտագործվում է բժշկության մեջ։ Մաշկն արժեքավոր է։

Օձի չոր մաշկը ծածկված է թեփուկներով։ Տեղաշարժվում է՝ փորի վրայի թեփուկներով գետնին հենվելով. եթե թեփուկները շփման հենարան չունենան, օձը շարժվել չի կարողանա։ Դրա փոխարեն օձերը հեշտությամբ սողում են ծառն ի վեր. այդ դեպքում նրանց օգնում է հզոր մկանունքը։ Օձերը նաև լողում են։ Անակոնդա հսկա վիշապօձը կամ ջրային լորտուն երկար են մնում ջրում։ Իսկ ծովային օձերի ողջ կյանքն անցնում է ջրում։ Օձերը նայում են անթարթ, նրանց աչքերը կոպեր չունեն, ծածկված են լոկ թափանցիկ թաղանթով։ Ժամանակ առ ժամանակ օձերը մաշկափոխվում են, նույնիսկ աչքերի վրայի կլոր, թափանցիկ թաղանթն է ընկնում։ Բայց այդ կիսաթափանցիկ մաշկը չպետք է շփոթել օձի կաշվի հետ։ Կաշին մնում է և նույնիսկ այնպես է փայլում, ասես լաքած լինի։ Մաշկափոխությունից հետո օձերն արտակարգ գեղեցկանում են։ Շատ թունավոր շառաչող օձերի պոչի ծայրին կան եղջրային բոժոժներ։ Որևէ կենդանու նկատելիս օձը վեր է ցցում պոչն ու թափահարում բոժոժները, որոնց շառաչյունն ազդանշան է, թե ինքը նկատել է կենդանուն, և պետք չէ իրեն մոտենալ։

Կացին Ախպերը

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

— Ախպե՛ր,- ասավ,- ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։

— Կացինն ի՞նչ բան է,- հարցրեցին գյուղացիք։

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․

— Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը ինչ արավ։

Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռքիցն առան։

Կացինն առան, որ հերթով կոտորեն իրանց փայտը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։

— Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։  Մտածեցին, մտածեցին ու վճռեցին՝ տանեն բանտը գցեն։

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր․ գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինքը բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից․ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բա՛ն հասկացրու»։

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

1․ Մայրենի բաժնի հղումը դնել և ներկայացնել, թե յուրաքանչյուր ամիս մայրենիից քանի նյութ եք հրապարակել։

Ահա հղումը Սեպտեմբեր ամսին տեղադրել եմ 4 նյութ, հոկտեմբերին՝ 5 նյութ, նոյեմբերին՝4 նյութ։

2․ Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր լեզվական առաջադրանքների ո՞ր թեմաներն ենք ուսումնասիրել, յուրաքանչյուրից առանձնացրեք այն, ինչ ամենից լավ եք հասկացել։
Անցել ենք կետադրությունը, ածանցները, հոմանիշներն ու հականիշները։ Բոլոր թեմաները հասկացել եմ։

3․ Ի՞նչ գրքեր եք կարդացել, դրանց մասին պատումները դրեք ըստ ամսաթվերի, չմոռանաք գրել հեղինակի և գրքի անվանումը։

4․ Մայրենիի դասընթացի ընթացքում ունեցած գործունեություններից ձեզ ամենից շատ ո՞ր գործունեությունն է հետաքրքրում, ինչո՞ւ։ Ինձ հետաքրքրում են գործնական աշխատանքները գիրք տետրի միջի, որովհետև այդ առաջադրանքների մեջ կան շատ հետաքրքիր պահանջներ։

5․ Ի՞նչ նխագիծ կամ ինչպիսի՞ գործունեություն կավելացնեիք մայրենիի դասընթացին։ Հիմնավորեք առաջարկը։

6․ Առաջին ուսումնական տարվա ընթացքում ի՞նչ բանաստեղծություններ եք սովորել, թվարկեք դրանք և ներկայացրեք ձեզ ամենից շատ դուր եկածները և հիմնավորեք ընտրությունը։
Մենք սովորել ենք շատ բանաստեղտություններ օրինակ՝ սովորել ենք <<Ախ ինչ լավ է սարի վրա>> ։ ինձ դուր է եկել այս բանաստեղծությունը։

7․ Գիրք-տետրի կամ գործնական քերականություն փաթեթի աշխատանքից ո՞ր էջերը չեք լրացրել, որ առաջադրանքներն են ձեզ դուր գալիս, որո՞նք դուր չեն գալիս և ինչո՞ւ։
Բոլորը լրացրել եմ։ Ինձ ամենաշատը դուր են եկել տեքստային աշխատանքները։ 

8․ Գնահատեք ձեր առաջին ուսումնական շրջանի մայրենիի գործունեությունը, անդրադարձեք նաև հետևյալ հարցերին՝

  • Մայրենիի դասերը ձեզ հետաքրքի՞ր են /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
    Այո, ինձ հետաքրքրում են մայրենիի դասաերը, որովհետև դրանք շատ հետաքրքիր են ։ 5 միավոր։
  • Ինչպե՞ս եք կատարում մայրենիի առաջադրանքերը, ընտրեք պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, ձեր պատասխանը/ կատարում եմ ծնղիս օգնությամբ
  • մայրենիի ուսուցչուհին որքանով է արդյունավետ անցկացնում դասընթացն ըստ ձեզ /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
    Շատ լավ, որովհետև մեր մայրենիի դասատուն շատ հասկանալի է բացատրում ։ 5

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջայինթեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ

  • Սևով ընդգծված բառերը բառարանի օգնությամբ բացատրեք և բառակազմորեն վերլուծեք՝ առանձնցնելով՝ արմատները և ածանցները։ անրջային- երազային, անուրջ — ային թեթևասահ-թեթևորեն սահող, թեթև-ա-սահ եդեմային-դրախտային, եդեմ-ային
  • Ի՞նչ տրամադրություն է բանաստեղծությունը քեզ փոխանցում։ Ուրախ տրամադրություն։
  • Ո՞վ է իր օրերն ու ժամերը անցկացնում սարում /հուշումը գտիր բանաստեղծությունից/ Հովիվն է իր օրերը անցկացնում սարի վրա։
  • Որտե՞ղ կամ ի՞նչ պայմանների առկայությամբ են քո օրերն ու ժամերը երջանիկ ու թեթև անցնում։ Իմ օրերն ու ժամեը երջանիկ ու թեթև են անցնում երբ ես տանն եմ
  • Գրիր հետևյալ բառերի իմաստով մոտ բառեր /հոմանիշներ/՝ լավ, թեթևասահ, հով, առավոտ, շողալ, եդեմային, շվի, հովիվ։ լավ-ընտիր, թեթևասահ-թեթևընթաց, հով-զով, առավոտ-լուսաբաց, շողալ-փայլել, եդեմային-դրախտային, շվի-եղեգնափող, հովիվ-նախրապան

Առավոտ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

Առաջադրանքներ

  • Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։
    Հավը խոսեց երեք բերան. — Աքլորը կանչեց երեք բերան։
    Խավարն անցավ գիշերային — գիշերն անցավ։
    Աշխարհ լցվեց լուսն ու բարին —առավոտ բացվեց։
    Ժիր մըշակի երգը հանդում — գյուղացիները երգում էին։
  • Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։աղ-մուկ, աշ-խարհ, խա-վար, բե-րան, գի-շեր։
  • Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։
    Գյուղի լուսաբացը միշտ հողագործությամբ է, մարդիկ շտապում են իրենց դաշտերը գործ անելու։
  • Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։
    Գյուղում առավոտյան բոլորը անցնում են իրենց հողի գործին։
  • Օրվա ո՞ր ժամանակ եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։
    Ես սիրում եմ ցերեկը, որովհետև բակում խաղում եմ ընկերներիս հետ։
  • Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ քնած, բացվել, խավար, լցնել, բարի, աղմուկ, պայծառ։
    քնած — արթուն
    բացվել — փակվել
    խավար — լույս
    լցնել — դատարկել
    բարի — չար
    աղմուկ — լուռ
    պայծառ — մռայլ

Երջանիկ խրճիթը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. էր։ Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում էին ու ծիծաղում:

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Ա՛յս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե՜յ, մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր համեմատությունները։
    մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:, նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում,
    մանկության պես ոսկի։
  2. Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։

շավիղ-  արահետ, 

մանուկ-երեխա

շքեղ-պերճ,

հարուստ-ունևոր,

չքանում- անհետանում

վերջալույսի— իրիկնամուտ

մարմանդ-հանդարտ,

  1. Տրված արահայտությունները գրի՛ր մեկ բառով․

թևին տալ-թռչել

ներս ընկնել-մտնել

լաց լինել-լացել

թիկն տալ-թիկնել

  1. Տեքստից դուրս գրի՛ր  ուրիշի ուղղակի խոսք արտահայտող նախադասությունները։

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

-Ա՛յս էլ որդուս բաժինը

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս

-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս

-Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան

  1. Առանձնացնել բացականչական և հարցական նախադասությունները․ դիտարկի՛ր դրանց իմաստային տարբերությունները և կետադրությունը։

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե՜յ, մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

  1. Նկարագրի՛ր խրճիթը։

Խրճիթը հին էր ։

  1. Բնութագրի՛ր տղային։
    Տղան աղքատ էր և գեղեցիկ։
  2. Առանձնացրո՛ւ տղայի ծնողներին բնութագրող հատվածները։ Մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում․ մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում։
  3. Պատմվածքի իմաստը արտահայտող ասացվածներ ընտրի՛ր։
    Տնից լավ տեղ չկա։
  4. Պատմվածքը համեմատի՛ր  Հ․ Թումանյանի <<Ամենից լավ տունը>>  բանաստեղծության հետ։

Ամենից լավ տունը նման է այս պատմվածքին, որովհետև նրանք երկուսն էլ գնում են իրենց տանից և հետո հետ են գալիս իրենց հին խրճիթը։

Գետակի վրա…

Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։
Վազող ջուր:
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։

Ուռենին շատ լաց էր լինում։

Բանաստեղծության մեջ ի՞նչ են խորհրդանշում ջրերը։

Ջրերը խորհրդանշում են երիտասարդ մարդուն։

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։

Որ այս աշխարհը երազ է և ամեն բան հավետ գալիս են ու գնում։

Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։

Երազ աշխարհ, ուրախ ջրեր, լացող ուռենի։

Ես կուզեի ապրել իմ պատկերացրած երազ աշխարհում։

Ես սիրում եմ նայել վարարող գետակի ուրախ ջրերին։

Մեր բակում լացող ուռենու ծառ ունենք։