ԵԼՔ ստուգատես

Ելք ստուգատես

Ես եմ
Ողջույն ես Սայենն եմ։ Ես 9 տարեկան եմ և սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի արևմտյան դպրոցի 3.2 դասարանում։ Ես սիրում եմ երաժշտություն և շատ եմ ուզում դառնալ լավ երաժիշտ։ Ես հաճախում եմ դաշնամուրի։ Իմ սիրած գույներն են դեղինը, կանաչը, նարնջագույնը։ Տարվա եղանակներից սիրում եմ գարունը և ձմեռը։ Ես շատ եմ սիրում հեծանիվ վարել։

Իմ ընկերները
Ես ունեմ շատ ընկերներ։ Իմ բոլոր ընկերները շատ լավն են։ Մենք միասին խաղեր ենք խաղում, հեծանիվ վարում։

Իմ ուսումնկան տարին։Ձեռքբերումները և դժվարությունները
Ես այս տարի եմ հաճախել <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի արևմտյան դպրոց։ Շատ ուրախ եմ, որ հաճախում եմ այս դպրոցը։ Շատ լավ եմ անցկացրել իմ ուսումնական տարին այս դպրոցում։Ես այս տարի սովորեցի համակարգչից օգտվել, սկզբում ինձ համար դժվար էր, բայց ես արդեն կարողանում եմ։

Իմ բլոգը
Ես վարում եմ իմ բլոգը։ Ես սովորել եմ բլոգ վարել այս տարի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Մենք շատ հետաքրքիր նյութեր ենք տեղադրում, հորինուկներ, աքրոստիկոսներ, ճամփորդություներ ու այլն: Ինձ շատ հետաքրքիր է բլոգ վարելը։

Իմ ճամփորդությունները
Մենք դասարանով շատ ենք ճամփորդում։ Մեր ճամփորդությունները շատ հավես է անցնում։ Մեր ճամփորդությունների մասին գրում ենք մեր բլոգներում։

Իմ նպատակները
Ես ուզում եմ դառնալ հայտնի երաժիշտ։ Ես շատ եմ սիրում երաժշտությունը։

Իմ ամնեասիրելի նկարը <Paint>ծրագրով

Առաջարկում եմ կարդալ <<Օ՜, գրքերի աշխարհը տիեզերգ է անե՜զր>>․․․ Ե․Չարենց

Անխելք մարդը
Անբան Հուռին
Քեռի Ֆեոդորը
Ձախորդ Փանոս

Մայրենի
Մայրենի առարկան ես շատ եմ սիրում։ Մայրենիի ժամին մենք անցնում ենք նոր հեքիաթներ, գրում ենք հարցեր և առաջադրանքներ։ Մայրենիից մենք սովորում ենք նոր բառեր։ Մայրենի առարկայի ժամանակ հորինուկներ ու պատումներ ենք գրում, նկարում ենք մեր հորինուկը <Paint> ծրագրով։

Մաթեմատիկա
Մաթեմատիկա առարկան շատ հետաքրքիր առարկա է։ Այս տարի սովորեցինք սյունակաձև բաժանում և բազմապատկում։ Մաթեմատիկայի դասին խաղում ենք լավ խաղեր՝ մաթեմատիկական, վաճառող ու գնող և այլն։

Ես և շրջակա աշխարհը
Ես և շրջակա աշխարհի ժամին մենք հետաքրքիր ու լավ բաներ ենք սովորում։ Անցնում ենք կենդանինների, բույսերի, աստղեիր, երկնքի, ջրամբարների մասին։ Այն շատ տեղեկություններ է հաղորդում մեզ, դրա համար էլ ես սիրում եմ Ես և շրջակա աշխարհը։ Ես կատարել եմ մի հետաքրքիր բնագիտական փորձ։

Մարմնակրթություն
Մարմնակրթության ժամին մենք մարզվում ենք։Հեծանիվ ենք վարում։ Ես շատ եմ սիրում հեծանվավարությունը։ Հետաքրքիր խաղեր ենք խաղում։ Ես շատ եմ սիրում մարմնակրթությունը։

Երգ/երաժշտություն
Երգ և երաժշտության ժամանակ ընկեր Սեդայի հետ մենք նոր, լավ երգեր ենք սովորում և պարում ենք։ Ես շատ եմ սիրում այս առարկան, քանի որ սիրում եմ երաժշտությունը և հաճախում եմ դաշնամուրի։

Կերպարվեստ, տեխնոլոգիա
Կերպարվեստի և տեխնոլոգիայի ժամին մենք շատ հետաքրքիր բաներ ենք պատրաստում և նկարում։ Տեխնոլոգիայի դասին կտորից և գունավոր թղթերից ինչեր ասես մենք կարող ենք պատրաստել։ Տեխնոլոգիան շատ հետաքրքիր առարկա է։

Շախմատ/սեղանի խաղեր
Շախմատ և սեղանի խաղերը բոլորս շատ ենք սիրում։ Մենք լավ ժամանակ ենք անցկացնում, հավես խաղեր ենք խաղում։

Իմ ընտրությամբ գործունեությունը
Իմ ընտրությամբ գործը երգն է։ Ես գնում եմ իմ ընտրությամբ գործին երկուշաբթի և չորեքշաբթի։ Ես որոշել եմ գնալ երգի, որովհետև ուզում եմ երաժիշտ դառնալ։ Շատ եմ սիրում իմ ընտրությունը։ Իմ ընտրության ժամին գնում եմ վերնատուն։

Ամենաամսյա ֆլեշմոբեր
Ես մասնակցում եմ ֆլեշմոբներին, Ֆլեշմոբում մենք առաջինը գրում ենք անունը, ազգանունը, էլէկտորանյին հասցեն, հետո պատասխանում ենք բոլոր հարցերին և ուղարկում ենք պատասխանը։ ֆլեշմոբերը մայրիկիս հետ եմ անում։

Իմ բարեմաղթանքը բլոգիս ընթերցողներին
Ես ուզում եմ, որ բոլոր ընթերցողները իմանան իմ մասին։ Մեր դասարանի երեխանների բլոգները հրաշալի են։ Ուզում եմ, որ մնացած բոլոր դպրոցների երեխաններն էլ բլոգավարություն սովորեն։ Թող առողջ լինեն իմ բոլոր ընթերցողները և ունենան մեր պես հրաշալի բլոգ։

Անգլերեն
English Report
My name is Sayen. I am nine. I am a school boy.
This year I have learnt many new things.
I can speak about seasons. I know months, days of week.
I can count from one to one thousand.
I can describe me, my friend, my family and my house.
I know two tense forms: Present Simple and Present Continuous.

Ռւսերեն

Отчет по русскому языку
Я Саен , мне 9 лет. Я учусь в Западной школе в 3 классе.Я люблю кушать пельмени. Я люблю водить велосипед.Когда я вырасту я буду стать хорошим музикантом. Я прочитала за этот год много текстов <<Сказка про Воробья Воробеича и Ерша Ершовича>>, <<Доктор Айболит>>, <<Муха Цокотуха>>, <<Веселый денек>>, <<Осеняя елочка>>, <<Мойдодыр>>, <<Телефон>> и другие. Мне понравились <<Сказка про Воробья Воробеича и Ерша Ершовича>>, <<Мойдодыр>> и <<Телефон>>. Мы делали театральную постановку. Мы успели за этот год сделать много упражнений, и выполнили много заданий в блоге

ԻՄ ՄԱՍԻՆ

Ես Սայեն Արշակյանն եմ։ Ես 9 տարեկան եմ։ Ես ապրում եմ քաղաք Էջմիածնում։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3․2 դասարանում։ Սիրում եմ դաշնամուր նվագել, հեծանիվ վարել, ֆուտբոլ խաղալ, լողալ։ Ինձ դուր է գալիս դասական երաժշտությունը, սիրում եմ լսել Բեթհովենին և Շոպենին։

Մեծանամ, դառնալու եմ լավ երաժիշտ։