Ձմեռային ճամբարի ամփոփում

Մեր կրթահամալիրում շատ հավես ճամբարային օրեր ունենք : Շատ ուրախ ամիս ունեցանք: Ճամբարի ընթացքում շատ լավ բաներով զբաղվեցինք։  Սկզբում ամփոփեցինք «Ուսումնական ձմեռ» նախագիծը: Մասնակցեցինք տարբեր ստուգատեսների, զբաղվեցինք բնագիտական փորձեր անելով,  համեղ բաներ պատրաստեցինք, Մայր դպրոցի մարզադահլիճում մասնակցեցինք մարզական ստուգատեսին, հետո էլ գնացինք  «Ջրվեժ» անտառպարկի ձյուների մեջ խաղալու, նաև  նոր ծրագիր (« Quizizz» ) սովորեցինք և խաղացինք մեր կազմած խաղ-վիկտորինան: 

Մեր ճամբարային օրերը շատ հավես անցան: Շատ հավես բաներ արեցինք, դդումով աղցան պատրաստեցինք: Մեր հունվարը շատ ուրախ անցավ:

Դդում

Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժում

Ձմեռային սպորտաձևեր