Ձմեռային ճամբարի ամփոփում

Ինչպես ամեն տարի այս տարի էլ մեզ մոտ հունվար ամիսը ճամբարային էր։ Մենք ունեցանք շատ հավես օրեր։

 Առաջին օրը սկսեցինք ընկեր Սեդայի հետ` ճամբարային ընդհանուր պարապմունքով։ Ամանորյա երգ ու պարից հետո հավաքվեցինք ջոկատներով և պատմեցինք թե ինչպես ենք անցկացրել ամանորը, շատ հաճելի զրույց էր։

Մենք կատարել ենք թարգմանչական աշխատանք ընկեր Արմինեի հետ։

Մեզ այցելել էին Ավագ դպրոցի պարուսույց սովորողները։ <Սովորող-սովորեցնող> նախագծի իրականացման արդյունքում սովորեցինք նոր ազգային պար՝ <Քերծի>։ 

Մենք ունեցանք այցելություն գեղասահքի դպրոց, սահեցինք չմուշկներով։ Շատ հավես օր էր։ Ես կարողանում էի արդեն լավ սահել։

Մեկ օր էլ մենք սկսեցինք ընթերցելուց, մենք մեզ հետ վերցրել էինք ընթերցանության գրքեր, շատ հետաքրքիր էր։Իսկ հետո մենք խաղացինք երկու ազգային խաղեր <<մածուն ծախեմ>>և <<կուկլիկու>>։Իսկ դրանից հետո մեր մոտ թրգմանական էր։Այդքանով օրը ավարտվեց։

Մենք գնացել էինք մեր ջոկատով նաև Սևաբերդ, այնտեղ շատ ձյուն կար։ Մենք ձնագնդի խաղացինք, ձնեմարդ պատրաստեցինք, սահնակներով սահեցինք։ Շատ ուրախացանք որովհետև այս տարի նման ձյուն չէինք տեսել։

Ճամբարի վերջին օրը մենք պատրաստեցինք ղափամա։Այսօր մեր ճամբարային օրը  խոհանոցային է։Նախ գնացինք խանութ,գնեցինք անհրաժեշտ մթերքները, իսկ տանից վերցրել էինք մեզ հետ չիր։ Ամեն ինչ շատ լավ էր։ Շնորհակալություն մեր ուսուցիչներին, մեզ հետաքրքիր ճամբարային օրեր պարգևելու համար։

Բույսերը աճում են տարբեր վայրերում և ապրում են տարբեր ժամանակաշրջաններում, ճիշտ այնպես, ինչպես մարդիկ։

Ծառեր։ Մեծ և ուժեղ բույսերը կոչվում են ծառեր: Նրանք հասակ են առնում և մեծանում են՝ հաստացնելով իրենց փայտե ցողունը, որը կոչվում է ծառի բուն։
Նրանք ապրում են երկար տարիներ:

Թփեր։ Որոշ բույսեր փոքր են, բայց ուժեղ։ Այդպիսինները կոչվում են թփեր: Օրինակ՝ վարդենին, նարգիզը, կրոտոնը, լոլիկը: Դրանցից որոշները թփոտ են։ Փոքրիկ և թույլ բույսերը կոչվում են՝ խոտաբույսեր: Դրանք ունեն փափուկ ցողուն և արմատներ։ Դրանք շատ չեն բարձրանում և չունեն երկար կյանք։

Մագլցող բույսեր: Որոշ մագլցող բույսեր ունեն թույլ ցողուններ: Դրանք ինքնուրույն չեն կարող վեր ձգվել: Մագլցող բույսերը կարիք ունեն որևէ հենարանի՝ պատի, փայտի կամ այլ բույսի: Օրինակ՝ խաղողի վազը, փողի ծառը, ոլոռի բույսը:

Թույլ բույսերը, որոնք աճում են գետնի վրա, կոչվում են սողացողներ, օրինակ՝ ձմերուկը կամ դդումը: Բնության մեջ լինի մարդ թե բույս, չունի իր կրկնօրինակը և նրանցից յուրաքանչյուրն իր կարևոր գործառույթն ունի։

Խնձորի ծառ: Այն ունի պտուղներ, տերևներ, ճյուղեր և բույն։

Մեխակազգիներ։ Դրանք ունեն ծաղիկներ, տերևներ, ցողուն։

Արմատների օգնությամբ բույսերն ամրանում են հողին։ Դրանց միջոցով բույսերը սնվում են ջրով և սննդարար նյութերով։ Հիմնականում արմատներն աճում են հողի տակ։
Ծառերն ունեն մեծ արմատներ,իսկ խոտաբույսերը՝ փոքր արմատներ:

Ցողուն կամ բուն։ Դրանք բույսին պահում են գետնի վրա, որոնց միջոցով էլ բույսի տարբեր մասերը սնվում են ջրով և սննդարար նյութերով։

Թույլ և ուժեղ ցողուններ։

Մագլցող բույսերը ունեն թույլ ցողուն: Տերևները սնունդ են մատակարարում բույսերին: Ծաղիկներից սերմեր և մրգեր են առաջանում: Բույսերի ամենագեղեցիկ մասը նրա ծաղիկներն են։ Տերևները, ծաղիկները և մրգերը աճում են ցողունի վրա: Բույսերը, ինչպես և մարդիկ, շնչում են, հասակ առնում և մահանում: Բույսերը սննդի աղբյուր են հանդիսանում և պահեստավորում են սնունդը իրենց տարբեր հատվածներում։

Որոշ բույսեր չեն կարողանում շարժվել, որոշ բույսեր պահանջում են առօրյա ոռոգում, իսկ որոշները՝ տևական ժամանակ կարող են ապրել առանց ջրի՝ օրինակ կակտուսը և հալվեն:

Սովորողի անհատական ուսումնական պլան

  • ՈՒսումնական երկրորդ շրջան

Բաժնի բացում.

«Անհատական ուս. պլան» կամ «Ձմեռային ճամբար 2024»

Սովորողի անուն-ազգանուն — -Սայեն Արշակյան

Ընտրած ջոկատ — 7-րդ

Ընտրած նախագծեր

Թարքմանական, Դիջիթեք 2024 , Ազգագրական փառատոն

Սովորողի առաջարկած նախագիծը(եթե կա այդպիսի)

Իմ ջերմոցըր Բնագիտատեխնիկական ստուգատես

Ճամփորդություններ, որոնց մասնակցելու է

Գեղա սահքի դպռոց, սևաբեռդ

Ճամբարայի էջի հղումը Ձմեռային ճամբար — Սայեն Արշակյան (edublogs.org)

Ճամբարային աշխատակարգըՀինգերորդ դասարան․ առաջադրանքներ | Արմինե Աբրահամյանի բլոգ (wordpress.com)

Շաբաթվա կամ օրվա աշխատակարգի հրապարակումՀինգերորդ դասարան․ առաջադրանքներ | Արմինե Աբրահամյանի բլոգ (wordpress.com)