Առաջադրանքներ

Նախադասության մեջ ստորակետն այնպես դիր, որ ամեն անգամ նախադասության իմաստը փոխվի։

Աղջիկը հեքիաթ է կարդում, եղբոր համար չի նվագում։

Աղջիկը հեքիաթ է կարդում եղբոր համար, չի նվագում։

Ուզում եմ գնդակ խաղալ, քույրիկիս հետ տանը մնալ չեմ ուզում։

Ուզում եմ գնդակ խաղալ քույրիկիս հետ, տանը մնալ չեմ ուզում։

Գտի՛ր թաքնված բառը և գրի՛ր նրա մեջ կատարված փոփոխությունը։

երկրագունդ – երկիր
գնդաձև – գունդ
աղջնակ – աղջիկ
լրջախոհ – լուրջ

Գրի՛ր աղջիկների անուններ, որոնք նաև ծաղկի անուն են։

Մեկ բառով գրի՛ր

ձյունով պատված-ձյունապատ

շատ խոսող-շատախոս

աստղերով զարդարված-աստղազարդ

արագ վազող-արագավազ

վարդի գույն ունեցող-վարդագույն

բարի սիրտ ունեցող-բարեսիրտ

Բառակապակցություններն ի՞նչ հարցին պատասխանող բառերով լրացրո՛ւ։

Աստղերի նման փայլուն- նկար

արևի նման տաք- կրակ

ձյան նման սառը-ջուր

ժայռի պես ամուր-քար

ծաղկի պես քնքուշ- թիթեռ

ջրի պես հոսող-

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով