12. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի´ր մեկական բառերով:
Բարի լուր (ավետիս) բերող-ավետաբեր, արագ ընթացող-արագընթաց, բաժակը ձեոքին արտասանվող ճառ-բաժակաճառ, վեպ գրող-վիպագիր,բառարան գրող-, արտասահմանում ապրող-արտասահմանցի:
113. Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ համարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:
Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակից- ներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկ- ներն այնտեղ կարո՞ղ Է վաճառել: Շուտով գործուղվածներից մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում»: Մյուսը դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը բոբիկ են քայլում»:
Ոչ մի հեռանկար չկա, քանի որ աղքատ երկիրա,որ բոբւկ են և ուստի գումար չեն ունենա կոշիկ գնեն։
114. Տրված արմատների կրկնությամբ բառե´ր կազմիր: Բառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրությո´ւն դարձրու (փորձի´ր բացատրել ՝ ինչո՞ւ ը-ն չի գրվում):
Օրինակ՝ ճըռ – ճռճռալ, ճռճռոց:
Գըռ-գռգռալ, մըռ-մռմուռ, հըռ-հռհռալ, չըռ-չռչռալ, կըռ-կռկռալ, դըռ-դռդռալ:
115. Յուրարանչյուր բառակապակցության իմսատը տրված բառերից մեկո´վ արտահայտիր:
Բազմություն, մարդկու թյուն, ազգ, ժողովուրդ:
Մի երկրում ապրող մարդիկ-ժողովուրդ, հավաքված մարդիկ-բազմություն, ամբողջ աշխարհում ապրող մարդիկ-մարդկություն, նույն ազգությանը պատկանող բոլոր մարդիկ-ազգ:
116. Փակագծում դրված բաոերը գրի´ր համապատասխան ձևով:
Օրինակ՝ Դեպքի վայրում հավաքված ամբոխն (աղմկել): — Դեպքի վայրում հավաքված ամբոխն աղմկում էր:
Կռունկների երամը (թռչել):- Կռունկների երամը թռչում է։
Զորքը (տեղավորվել) դաշտում: — Զորքը տեղավորեցին դաշտում։
Ժողովուրդր (լսել) հռետորին: Ժողովուրդը լսեց հռետորին։
Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի (սպասել): Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի էր սպասում։
Ավագանին (ողջունել) օտարականին:Ավագանին ողջունեց օտարականին։
Հոտն (իջնել) սարից: Հոտն իջել է սարից։
Ժողովուրդը գոհ (լինել) այդ որոշումից: Ժողովուրդը գոհ եղավ այդ որոշումից։
117. Նախադասություններն ընդարձակի´ր:
Փորձենք: Փորձենք լուծել այս խնդիրը։
Պատմեն: Աշակերտները թող պատմեն իրենց ճամփորդությունից։
Կլսեն: Նրան կլսեն շատերը։
Կընտրեք: Մենք կընտրենք մեր թեկնածուին։
Դարձավ: Նա ետ դարձավ և պատասխանեց։
118. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:
Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. անշարժկենդանին անհետանում Է նրանց աչքից:
Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լի Է միջատներով:
Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե վերջրյա այս ձայների աշխարհ Է:
119. Տրված նախադասություններն ավելացրո´ւ տեքստի մեջ: Ստացված տեքստն ինչո՞վ է տարբերվում տրվածից:
Տարին չորային էր: Մի անգամ երկինքը ողորմաց ծարավ արտերին. ամպեց ու անձրև կաթկթաց: Մի մարդ վազեց դուրս ու կանչեց.
— Ի´մ արտի վրա, ի´մ արտի վրա:
Ամպը գոռգոռաց ու անձրևի փոխարեն կարկուտ շրխկաց: Նույն մարդը ճչաց.
— Բոլորի ՜ արտերի վրա, բոլորի՜ արտերի վրա:
Արտերր խանձվել, անձրև էին ուզում: Իսկ մարգը բնույ-
թով ագահ է: Է՜հ, երկինքն էլ որոշեց խաղ անել ու դալ տալ մարդուն: Ի՜նչ խաղ,կարկուտն իսկական պատիժ է արտատիրոջ համար: Ա՜յ քեզ եսասեր մարդ:
120. Խոսքն ըստ օրինակի փոխի´ր, անուղղակի խոսքը դարձրո´ւ ուղղակի
Օրինակ ՝ 1. Սոնան ասաց, որ գյուղն իրեն դուր եկավ, ինքն ուզում է էլի մնալ այդտեղ:
Սոնան ասաց.
— Գյուղն ինձ դուր եկավ, ես ուգում եմ էլի մնալ այստեղ:
2. Թզուկն ասաց, որ տղան գնա թագավորի գանձարան
ու տեսնի կախարդական նկարը:
Թզուկն ասաց.
— Ա´յ տղա, գնա´ թագավորի գանձարան ու տե՛ս կախարդական նկարր:
Հայրն Արտակին ասաց, որ ճանապարհից վերցնի իր հե- ծանիվր, որովհետև մարդկանց խանգարում է:
Հրայրն ասաց․
-Արտակ ճանապարհից վերցրու քո հեծանիվը, որովհետև խանգարում է մարդկանց։
Տղայի ընկերն ասաց, որ ինքն էլ չի սպասում թզուկի գալուն ու տուն է գնում:
Տղայի ընկերը ասաց․
-Ես չեմ սպասում թզուկի գալուն ու տուն եմ գնում։
Թագավորը տղային ասաց, որ գնա երկրից երկիր ման գա ու գտնի իր մատանու քարը:
Թագավորը տղային ասաց․
— Գնա երկրից երկիր ման արի ու գտի իմ մատանու քարը:
Նապաստակն ու մուկն ասացին, որ իրենք գնում են տղային օգնելու:
Նապաստակն ու մուկն ասացին․
-Մենք գնում ենք տղային օգնենք։