Առավոտ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

Առաջադրանքներ

  • Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։
    Հավը խոսեց երեք բերան. — Աքլորը կանչեց երեք բերան։
    Խավարն անցավ գիշերային — գիշերն անցավ։
    Աշխարհ լցվեց լուսն ու բարին —առավոտ բացվեց։
    Ժիր մըշակի երգը հանդում — գյուղացիները երգում էին։
  • Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։աղ-մուկ, աշ-խարհ, խա-վար, բե-րան, գի-շեր։
  • Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։
    Գյուղի լուսաբացը միշտ հողագործությամբ է, մարդիկ շտապում են իրենց դաշտերը գործ անելու։
  • Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։
    Գյուղում առավոտյան բոլորը անցնում են իրենց հողի գործին։
  • Օրվա ո՞ր ժամանակ եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։
    Ես սիրում եմ ցերեկը, որովհետև բակում խաղում եմ ընկերներիս հետ։
  • Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ քնած, բացվել, խավար, լցնել, բարի, աղմուկ, պայծառ։
    քնած — արթուն
    բացվել — փակվել
    խավար — լույս
    լցնել — դատարկել
    բարի — չար
    աղմուկ — լուռ
    պայծառ — մռայլ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով